Իրանը լույս հունվարի 8-ին 22 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից երկուսի ուղղությամբ, սակայն հրթիռները միտումնավոր չեն հարվածել իրենց թիրախներին, ինչի արդյունքում ԱՄՆ-ն նվազագույն վնասներ է կրել: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ արևմտյան հետախուզական ծառայություններում իր աղբյուրներին հղումով:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանն իր հարվածներն այնպես է հաշվարկել, որ որևէ ամերիկացի կամ իրաքցի զինծառայող չզոհվի: Այդ նպատակով երկրի զինվորական հրամանատարությունը միտումնավոր հրթիռներն իրենց բուն թիրախին չի ուղղել, ինչն էլ հնարավորություն է տվել խուսափել Միացյալ Նահանգների հետ հակամարտության հետագա թեժացումից: Ըստ աղբյուրների, եթե իրանական կողմն ուղղակիորեն ավիաբազաներին հարվածեր ու մարդկային զոհեր լինեին, ռազմական գործողությունների սկսումն անխուսափելի կլիներ:

Պարբերականը հիշեցնում է, որ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Թեհրանը խոստացել էր ջախջախիչ պատասխան տալ:

Սակայն արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Իրանն իրական պատերազմի մեջ ներքաշվելու ցանկություն չունի, ուստի նախընտրել է նվազագույն վնասով հարվածներ հասցնել ամերիկյան օբյեկտներին:

A satellite image (above) of the Ain Al Assad Airbase after Irans missile attack showing the damage caused to the site after Iran launched ballistic missiles

Լուսանկարներում երևում է, որ մի քանի հրթիռ չեն պայթել: Հրթիռներից մի քանիսն ընկել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանից ոչ հեռու, ինչը նշանակում է, որ ցանկության դեպքում Իրանը կարող էր խոցել հյուպատոսարանի շենքը, բայց չգնաց այդ քայլին:

Wreckage of a missile that was fired at Ain al-Asad military base in western Iraq but failed to explode on impact

ԱՄՆ պետդեպի մի պաշտոնյա CNN-ի հետ զրույցում ասել է, որ այդ հարվածով Իրանը հետևյալ «մեսիջն» էր հղում՝ մենք կարող էինք դա անել, բայց չարեցինք:

ԱՄՆ կառավարության մեկ այլ աղբյուր էլ նշել է. «Ակնհայտ է, որ նրանք ցանկացան պատասխան տալ, սակայն չցանկացան իրավիճակը բարդացնել»:

Պենտագոնի պաշտոնյաների կարծիքով՝ Թեհրանը նվազագույն վնաս հասցրած հարվածներով հստակ «մեսիջ» հղեց Վաշինգտոնին:

Supreme Leader Ayatollah Ali Khamenei said Iran had delivered a slap in the face to American forces but added that missile strikes are not enough and called for the US to be uprooted from the region

Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել