News.am-ը գրում է.

Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Բացարձակ նեղացած չեմ, ես շատ պոզիտիվ հայտարարություն եմ արել, այդպես էլ տրամադրված եմ»,-ասաց նա։

Հարցին՝ պոզիտիվ  տրամադրվածությունը արդյոք կապվա՞ծ է նոր աշխատանքի առաջարկ ստանալու հետ, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ, պոզիտիվ եմ տրամադրված, որովհետեւ աշխատել եմ փայլուն թիմի հետ, եւ սա շատ լավ փորձ էր ինձ համար։ Համարում եմ, որ ամեն ինչ ընթանում է շատ ճիշտ ձեւով»։

Նա չպարզաբանեց արդյոք աշխատանքի առաջարկ ստացել է։

Հարցին՝ իրենից դժգոհություններ եղել են, Կարապետյանը պատասխանեց․ «Կլինեն էլի, տեղյակ չեմ»։

Պարզաբանող հարցին՝ իր ազատումը իրենից դժգոհ լինելու հե՞տ էր կապված, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ շատ պոզիտիվ եմ տրամադրված, դրանով ամեն ինչ ասված է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել