Մի քանի ավիաընկերություններ հայտարարել են, որ խուսափելու են Իրանի օդային տարածքով թռիչքներից, բացի այդ, փոխադրողները չեղարկում են դեպի Մերձավոր Արևելք չվերթները, հաղորդում է CNBC-ն:

Իրանի օդային տարածքով թռիչքների դադարեցման մասին հաղորդել են Singapore Airlines, China Airlines, Lufthansa, ինչպես նաև Malaysia Airlines ավիաընկերությունները: Դեպի Բաղդադ չվերթները դադարեցրել են Emirates-ը և Flydubai-ը:

Bloomberg-ի տվյալներով, երթուղիները փոխել են Air Canada-ննև Srilankan Airlines-ը: Ըստ Reuters-ի, Ուրումչի-Թեհրան չվերթը չեղարկվել է China Southern Airlines-ի կողմից: Air France-ը չի օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, հայտնում է CNN-ը:

«Ռոսավիացիան» ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել չթռչել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծովածոցերի օդային տարածքով, գրում է «Վեդոմոստին»:

Իրանով անցնող երթուղիները կփոխեն «Ուրալսկիե ավիալինիի» և S7 ընկերությունները, հայտնում է TASS- ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել