աստղեր, որոնց անունները հավերժացել են երգարվեստի համաշխարհային պատմության մեջ, իսկ նրանց խարիզման և ստեղծագործությունները հանգիստ չեն տալիս անգամ նախագահներին։

Կարլա Բրունի

Ֆրանսիայում նրան անվանում են 9 կյանք ունեցող կատու։ Նախկինում Միգ Ջագերի, Վենսան Պերեսի, Քևին Քոստների և այլ գրավիչ տղամարդկանց մուսան ներկայումս առաջին հերթին իր երկու երեխաների մայրն է։ Նրան իրենց խաղերի մեջ էին ներքաշում տարբեր մասշտաբների քաղաքական գործիչներ՝ սկսած արաբական առաջնորդներից, վերջացրած Հռոմի պապով։

29 տարեկանում, հիասթափվելով նորաձևության աշխարհից, նա սկսեց զբաղվել երգարվեստով։ Կարլան անձամբ է ստեղծել իր երգերի մեծ մասը, նրա ստեղծագործությունները հնչում էին բոլոր հեռուստաալիքներով և ռադիոկայաններով։ Երկու տարի անց նա ստացավ տարվա երգչուհու կոչում։ Այս բոլոր հաջողությունները չվրիպեցին Նիկոլյա Սարկոզիի ուշադրությունից։ 2007 թվականին Կարլան բաժանվեց իր ընկերոջից, և արդեն մեկ տարի անց Ֆրանսիայի նախագահը նրան ամուսնության առաջարկ արեց։

Ալլա Պուգաչովա

Այս երգչուհու ստեղծագործությունների տակ մի քանի սերունդներ են մեծացել։ Իր կարիերայի ընթացքում երգչուհին գերել է երկու նախագահների և մեկ առաջնորդի։ Երգչուհին մեծ երկրպագուներից էր Միխայիլ Գորբաչովը։ Վերջինս էլ երգչուհուն տվեց ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ կոչումը։ Երգչուհին բավականին ջերմ հարաբերություններ ուներ նաև Բորիս Ելցինի հետ։ Սակայն Պուգաչովայի ամենաօդիոզ և քիչ հայտնի սիրավեպը եղել է Ֆիդել Կաստրոյի հետ։ Կուբայում ունեցած համերգից անմիջապես հետո երգչուհին անհետանում է և իրար խառնում ողջ անվտանգության ծառայությունը։ 3 օր անց նա ինքնուրույն վերադառնում է և հայրենիք ժամանելուց որոշ ժամանակ անց գրում «Երեք երջանիկ օրեր» երգը։

Նինո Կատամաձե

Վրացի խարիզմատիկ երգչուհին դեռևս վաղ տարիքից աչքի էր ընկնում իր ոչ սովորական մտածելակերպով։ Կատամաձեին պաշտում են ամբողջ աշխարհում, նա համաշխարհային աստղ է։ Նրա արվեստի ամենահավատարիմ երկրպագուներից մեկը Միխայիլ Սաակաշվիլին է, ով միշտ հրավիրում է Կատամաձեին իր փակ միջոցառումների ժամանակ ելույթ ունենալու։ Այսպես՝ 2015 թվականին Նինոն Սաակաշվիլի փակ երեկույթներից մեկի ժամանակ դուետ է կատարել ռուս լեգենդար ռոք կատարող Բորիս Գրեբենշիկովի հետ։ Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումով պայմանավորված՝ Նինոն խոստացել էր, որ այլևս ելույթ չի ունենալու Ռուսաստանում, սակայն ստեղծագործելու և մարդկանց ուրախացնելու ցանկությունը վեր գտնվեց քաղաքականությունից։ Հուրախություն ռուս երկրպագուների՝ 2020 թվականի մարտին նա մեծ համերգ է նախատեսում Մոսկվայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել