Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի անկման վայրում աշխատող փրկարարները գրություն են գտել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով «Ուկրաինա 24/7»-ի Telegram-յան ալիքին:

Գրառումը գրված է ֆարսի լեզվով, որով խոսում են Իրանի բնակիչների մեծ մասը: Գրառման մեջ իրանցի ուսանողն Աստծուց քննությունը հանձնելու համար օգնություն է խնդրում:

Նշվում է, որ զոհերի մեծ մասը Կանադայից ուսանողներ են եղել: Նրանք սուրբծննդյան արձակուրդներից հետո դասերին վերադառնալու համար ցածր գնի պատճառով օգտվել են ուկրաինական ավիաուղիներից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի PS752 չվերթը վթարի է ենթարկվել Թեհրանի մերձակայքում թռիչքից րոպեներ անց:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել: 

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը՝ ժամը 2:42-ին, և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել