Armenpress.am-ը գրում է․

Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել Է այն ռազմակայանին, որտեղից հարձակման Է ենթարկվել զինվորականը: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը ձեռնարկել Է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմակայանին, որտեղից վախկոտ հարձակում Է կատարվել մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»,- գրել Է նա Twitter-ում:
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց «կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»,-  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ընդգծել Է Զարիֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել