Shantnews.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի իր գործընկերոջ՝ Բաշար Ասադի հետ: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտինը ուղևորվել է ՌԴ ԶՈւ Սիրիայում գործող զորքերի հրամանատարական կետ և մեքենայով շրջել Դամասկոսի փողոցներով:

Հրամանատարական կետում Պուտինին դիմավորել է Սիրիայի նախագահը: Երկու երկրների ղեկավարները լսել են զինվորականների հաշվետվությունները երկրի տարբեր շրջաններում առկա իրավիճակի մասին, ինչից հետո տեղի են ունեցել բանակցություններ ռուսական և սիրիական պատվիրակությունների միջև:

Պուտինը շեշտել է, որ Դամասկոսի փողոցներում անզեն աչքով կարելի է նշմարել խաղաղ կյանքի վերականգնման նշաններ: Ասադը, իր հերթին, Սուրբ Ծննդյան առթիվ ջերմորեն շնորհավորել է Պուտինին և ողջ ռուս ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել