-Ընտրությունը քոնն է, Ռայավի՛,- հանկարծ տղայի ականջին հեռվից շշնջաց իրեն ուղեկցող երեք սքեմավոր հեծյալներից մեկի ձայնը, անճանաչելի, թե ումը, քանի որ ձայնն ասես հենց իր մեջ ծնվեց... Երիտասարդը մի պահ նայեց աղջկա աչքերի մեջ՝ ասես նրանց միջով թափանցելով նրա ներաշխարհը, ուր բազմաբյուր աստղերը փայլփլալով կարծես ժպտում էին երկար սպասված հուրին: Ցանկացավ մատներով մաքրել նրա դեմքն արտասուքից, սակայն զսպեց իրեն, ցատկեց երիվարին և առանց հրաժեշտ տալու լեռան վրա փռված արահետով սլացավ իրեն ուղեկցողների ետևից , առանց դույզն-ինչ մտածելու՝ արահետն իջնու՞մ էր լեռը, թե՞ բարձրանում այն: Նրա ետ շրջված, վերջին անգամ նրան որոնող աչքերից դժվարությամբ արցունքի մի կաթիլ պոկվեց: Այն, տրվելով քամուն, սլացավ դեպի աղջիկը, ով ծնկաչոք հետևում էր հեռացողի ընթացքին, և կհասներ նրան, եթե խնձորենու տերևը չկասեցներ ընթացքը: Կաթիլը հանդարտ սահեց տերևի վրայով, ապա վերջին պահին կարծես փորձելով դիմադրել, մի ակնթարթ մնաց կախված ու ընկավ գետնին, ուր տեղատարափ անձրևից հետո մրջյունները խելակորույս դուրս էին եկել իրենց աշխարհից նորը գտնելու ակնկալիքով, իր հետ հողին հանձնելով տղայի զգացմունքի միակ արգասիքը.........
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել