Ժակ Մաժորելը ծնվել է Ֆրանսիայի Նանսի քաղաքում, 1886 թվականին: Նա Մարրակեշ է ժամանել 1919 թվականին` նկարչի իր կարիերան շարունակելու համար: 1924-ին նա ձեռք է բերում մի տարածք, որն էլ հենց դարձավ Մաժորելի Այգին: 1947 թվականից սկսած նա իր Այգու դռները բացեց հասարակության առաջ: Մաժորելը մահացավ 1962 թվականին Ֆրանսիայում, որտեղ վերադարձել էր ավտովթարի ենթարկվելուց հետո:
Մաժորելի Այգին 20-րդ դարի ամենախորհրդավոր այգիներից մեկն է: Այն համարվում է նկարչի ինքնաարտահայտման խիստ միստիկ մի վայր: Այն հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացում կազմել է 5 մայրցամաքների բուսական աշխարհի վերաբերյալ, չնայած զբաղեցրած փոքր տարածքին:
«Այսքան տարիներ անց Մաժորելի Այգում ես գտնում եմ ոգեշնչման անսպառ աղբյուր, այստեղ ես երազում եմ իմ ծաղիկների մասին, որոնք յուրահատուկ են» - ասել է ֆրանսիացի լեգենդար դիզայներ Իվ Սեն Լորանը:
Նունուֆարները, լոտոսները, պապիրուսները եւ մյուս ջրային բույսերը աճում են բազմաթիվ ավազանների մեջ: 1931 թվականին Ժան Մաժորելի հիմնադրած գեղարվեստի սրահում այժմ գտնվում է Իսլամական մշակույթի թանգարանը: Եթե երբեւէ բախտ ունենաք հայտնվել Մարրակեշում, անպայման այցելեք Մաժորելի դրախտային Այգի: