Հեռուստադիտողները սովոր են մտածել, որ հայտնիները մեծ գումարներ են վաստակում, այդ պատճառով ծախսում են՝ որքան ցանկանան և ինչպես ցանկանան։

Սակայն ոչ բոլոր դերասանները, երգիչները և պրոդյուսերներն են ձգտում ծախսել իրենց ստացած հոնորարները։ Նրանցից շատերը գնումներին շատ լուրջ են մոտենում։

  1.  Ռիզ Ուիզերսպուն

Լրագրողները հաշվել են, որ «Օրենքով շիկահեր» ֆիլմի աստղի տարեկան աշխատավարձը կազմում է 14 միլիոն դոլար։ Սակայն նա իր գումարը շատ խնայողաբար է ծախսում։ Խնդիրն այն է, որ որոշ գնումներ դերասանուհին համարում է անիմաստ շռայլություն։

Հայտնի է, որ ամենօրյա կանքում նա օգտվում է բյուջետային կոսմետիկայով, իսկ թանկարժեք պայուսակ գնելուց հետո էլ այն կկրի մի քանի տարի։ Բացի այդ նա հրաժարվել է թանկարժեք բնակարան գնելու հաճույքից և իր ամուսնու հետ բնակարան է գնել Նեշվիլում, որն արժեցել է մոտ 2 միլիոն դոլար։

  1. Կիանու Ռիվզ

Այս դերասանի խնայելու կարողություների մասին առասպելներ են հյուսվում։ Իրականում դերասանը լրագրողների մոտ շատ է նշում, որ շքեղության կողմնակից չէ։

Հայտնի է, որ նա ապրում է հասարակ բնակարանում, կրում է հասարակ հագուստ, օգտվում է հասարակական տրանսպորտից։

Պապարացիները նրան մի քանի անգամ լուսանկարել են հասարակ սրճարաններում սրճելիս կամ ֆասթ ֆուդից օգտվելիս։

Բացի այդ, նա ընդհանրապես չի տառապում աստղային հիվանդությամբ, մեծ հաճույքով ստորագրություններ է բաժանում և լուսանկարվում երկրպագուների հետ։

  1. Սառա Ջեսիկա Փարքեր

Դերասանուհին հայտնի է «Սեքս մեծ քաղաքում» ֆիլմում Քերի Բրեդշոուի կերպարով։ Նա նաև հայտնի է իր համեստությամբ, չնայած, որ տարեկան 30 միլիոն դոլար եկամուտ ունի։ Խնդիրն այն է, որ նա մեծացել է աղքատ բազմազավակ ընտանիքում, որտեղ նրան սովորեցրել են խնայել ամեն մի կոպեկը։

Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին անկեղծացել է, որ հիշում է, թե ինչ է աղքատությունը։ Հնարավոր է սա է պատճառը, որ նա տանը պատրաստած պիցան նախընտրում է թանկարժեք ռեստորաններից։

  1. Մարկ Ցուկերբերգ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրն, ըստ լրագրողների, տարեկան մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ է ստանում, սակայն դա նրան չի խանգարում խնայել։ Ծրագրավորողն անտարբեր է շքեղության հանդեպ։ Նա գնում է հասարակ հագուստ, այդ պատճառով հեշտորեն կարողանում է ձուլվել ամբոխին։

Ճանապարհորդելիս նա չի ամրագրում նախագահական համար կամ չի վարձակալում կղզի Խաղաղ օվկիանոսում, այլ նախընտրում է ավելի համեստ ուղևորություններ Եվրոպայում։

  1. Ջենիֆեր Լոուրենս

Այս դերասանուհին նույնպես աչքի է ընկնում տնտեսելու հանդեպ մեծ սիրով։ Դերասանուհին հյուրանոցներում մնալիս երբեք չի օգտվում մինի բարերից կամ տեղի ռեստորաներից, քանի որ կարծում է, որ տեղի գները չափազանցված են։

Բացի այդ նա նախընտրում է ինքնուրույն գնալ գնումների։ Դերասանուհին կահույք գնելիս էլ է առաջնորդվում տնտեսելու քաղաքականությամբ։

  1. Թոբի Մագուայր

Դերասանը, որը սիրելի է դարձել Սարդ-մարդուն մարմնավորելուց հետո, նույնպես մեծ դժվարութամբ է բաժանվում փողից։ Հարցազրույցներից մեկում նա բացատրում է, որ մեծացել է հասարակ ընտանիքում, որտեղ ընդունված է եղել տնտեսել գումարը և այդ սովորությունը նա իր հետ բերել է չափահաս կյանք։

  1. Մադոննա

Երգչուհին սովորել է տնտեսել, բայց իհարկե ոչ իր վրա։ Նա մեծ սիրով իր գումարը ծախսում է տարբեր սրահներ այցելելու, թանկարժեք հագուստ գնելու և մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ կազմակերպելու վրա։

Սակայն նա բավականին տնտեսող է բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են իր ենթականերին։ Նա նաև երբեք թեյավճար չի թողնում ռեստորաններում։

  1. Լեդի Գագա

Մինչ «հրեշների թագուհի» դառնալը երգչուհին շատ էր աշխատում՝ տնտեսելով ամեն մի դոլար։ Այդ սովորությունը նրա մոտ մնացել է մինչև այսօր։

Նա սիրում է գնումներ կատարել և սակարկել գնումնր կատարեիս, օգտվել զեղչերից։ Վերջինիս մասին նա շատ է նշում լրագրողների մոտ։

  1. Ռոբերտ Պատինսոն

Այս դերասանի տարեկան եկամուտը կազմում է 24 միլիոն դոլար։ Նա անտարբեր է թանկարժեք հագուստների հանեպ և նախընտրում է կրել սովորական ջինս և շապիկ։

Բացի այդ նա չունի թանկարժեք մեքենաներ, և նախընտրում է օգտվել հասարակական տրանսպորտից։

  1. Լեոնարդո Դի Կապրիո

Օսկարակիր հայտնի դերասանը՝ լիենլով համաշխարհային ճանաչում ունեցող աստղ, ամենևին էլ չի ամաչում հասարակ մեքենա վարելիս։ Հայտնի է նաև, որ նա չի օգտվում մասնավոր ինքնաթիռներից։

Դերասանը շատ շուտ հասկացավ, որ հարստությունը կյանքում ամենագլխավորը չե։ Նա հիմնադրել է «Leonardo DiCaprio Foundation» բարեգործական ֆոնդը և յուրաքանչյուր տարի նվիրատվություններ է կատարում այլ կազմակերպություններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել