«ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի ընդունման խախտումներից բոնուս Պարզվում է ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․ 1. Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն: 2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության (8 հունիսի 2018 թվականի N 667-Լ) որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․ Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի: Այսպիսով արձանագրենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։ Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է: Շարունակելի... Ամենահետաքրքիրը դեռ առջևում է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել