Հղիության ընթացքում D վիտամինի ընդունումն օգնում է նվազեցնել երեխաների մոտ ատամների խնդիրների առաջացման վտանգը: Այդ մասին նշվում է նոր դանիական հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 623 կին, որոնց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները հղիության 24-րդ շաբաթից D վիտամինի մեկ 400 МЕ հաբ են ընդունել և այդ վիտամինի ևս մեկ 2400 МЕ հաբ: Երկրորդ խմբի կանայք D վիտամինի մեկ 400 МЕ հաբ են ընդունել, իսկ մյուս հաբը եղել է նմանատիպ տեսակի պլացեբո:
6 տարի անց ատամնաբույժները զննել են երկու խմբերի կանանց երեխաներին:
Ընդ որում ատամնաբույժները չեն իմացել, թե ինչ վիտամինային հավելումներ են ընդունել նրանց մայրերը հղիության ընթացքում:
Պարզվել է, որ ավելի շատ D վիտամին ընդունած մայրերի երեխաների մոտ էմալի դեֆեկտներն ինչպես մշտական, այնպես էլ կաթնատամներում 47 տոկոսով քիչ են եղել, քան վերահսկվող խմբի կանանց երեխաների դեպքում:
Կոպենհագենի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Հանս Բիսգարդը՝ հետազոտւթյան առաջատար հեղինակը, կարծում է, որ 10 տարեկանում երկրորդ խմբից երեխաներն ավելի շատ կարիեսի խնդիր կունենան, քան առաջին խմբից երեխաները, որոնց մայրերը ավելի շատ D վիտամին են ընդունել:
Այլ հետազոտությունների համաձայն՝ D վիտամինն անհրաժեշտ է մկանային հյուսվածքի և մկանների ուժի նորմալ ապահովման համար:
Բացի այդ վիտամին D-ի պակասն ազդում է սերմնահեղուկի որակի վրա. այդ վիտամինի պակաս ունեցող տղամարդկանց մոտ արյան շիճուկում սերմնաբջիջները ոչ միայն քիչ են, այլև պակաս շարժուն: