Բավականին ժամանակ է, ինչ պլանավորում էի դիտել POKER.am ֆիլմը բայց չէր ստացվում: Եվ ահա վերջապես դիտեցի, ու քիչ առաջ ծանոթներիցս մեկի հետ, քննարկում էինք ֆիլը: Ինչ խոսք այն հումորային տեսանկյունից հետաքրքիր է: Ողջունելի է, որ կարողացել են վրացիների հետ համատեղ նման ֆիլմ նկարել, որը աչքի է ընկնում նաև հետաքրքիր օպերատորական աշխատանքով: Ֆիմը կարելի ստացված համարել:
Բայց քնարկում ենք, ու փորձում ենք հակսանալ, որն է ֆիլմի պրոպագանդան, կարևոր մեխը՝ գաղափարական խնդիրը այն՝ որ երեխաները սկսեն Poker խաղա՞լ. Ստացվում է, որ այո:
« Նմանատիպ եվրոպական ֆիլմերում որը պատմում է խաղատների կամ նման խաղերի մասին վերջում միտքը եզրապակվում է նրանով, որ երևույթը բացասական է, և պետք չէ կրկնորինակել: » Նշում է զրուցակիցս:
Ու իրոք, շատ ցավալի է, որ ֆիլմը ընդհամենը poker.am կայքի գովազն էր:
Ես ուրախ կլինեյի, որ հայ-վրացական համագործակցությունը ոչ թե խաղամոլություն պրոպագանդեր, այլ վստահ եմ որ համատեղ ջանքերով շատ բարձր արդյունքի կարելի էր հասնել: