Յուրաքանչյուր տարվա սկզբում մենք փորձում ենք նոր կյանքի ու նոր հաջողությունների ծրագրեր մշակել և հենց այդ ժամանակ է, որ մեզ օդի պես անհրաժեշտ են լինում արդեն իսկ իրենց հանճարեղությամբ պատմության մեջ մնացած մարդկանց օրինակներ, որոնք կոգեշնչեն ու կօգնեն տարին առավելագույնս ճիշտ սկսել։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների ամենահարուստ ու աշխատասեր մարդկանցից մեկի՝ Բիլ Գեյթսի, 15 մտքերին, որ հաստատ կսովորեցնեն ձեզ առաջ գնալու ճիշտ բանաձևեր։ 

1․ Սխալներ թույլ չտալը նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:

2․ Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի՛ զայրացեք: Թող ձեր սիրտը հուշի ձեզ։ 

3․  Կարծում եմ՝ եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

4․ Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:

5․ Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:

6․ Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:

7․ Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:

8․ Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:

9․ Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:

10․ Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա:

11. Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:

12. Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:

13. Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք; Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

14․ Առավոտյան արթնանալ և աշխատանքի գնալ ստիպում են միայն այն փայլուն գիտելիքներով մարդիկ, որոնք աշխատում են մեզ հետ: Ես միշտ ասել եմ, որ աշխատակիցների ճիշտ ընտրությունը ցանկացած գործի հաջողության գրավականն է։

15․ Ավելի լավ է «ստեղծել» վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, որ երեկվանն այնքան էլ լավը չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել