2020-ի տիրուհին մաքրասեր կենդանիներից մեկն է: Հետևաբար, Ամանորին նախապատրաստումը պետք է սկսել տան ընդհանուր մաքրությունից: Այս տարի առանձնահատուկ ուշադրություն դարձրեք պատուհաններին. որքան մաքուր լինեն դրանք, այնքան հաջող կընթանան ձեր գործերը:
Չմոռանաք լվանալ սանդուղքը. տան մաքուր մուտքը ձեր հաջողության և բարգավաճման գրավականն է նոր տարում:
Սպիտակ առնետը չի սիրում ավելորդ իրեր, այնպես որ դեն նետեք անպետք, անօգուտ իրերը, որը դուք չեք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում: Հավատացեք, Նոր տարում դրանք ձեզ նույնպես պետք չեն գա: Կարգի բերեք ձեր փաստաթղթերը: Դեն նետեք հին ամսագրերն ու թերթերը: 2020-ը դիմավորեք մաքուր էջից:
Աշխույժ և շփվող բնավորության շնորհիվ, Առնետը միշտ ամեն ինչից իրազեկված է և հասցնում է լինել ամենուր: Նոր տարին ցանկալի է դիմավորել կենսուրախ մարդկանց շրջապատում, ընկերների և հարազատների հետ: Հնարավորության դեպքում մեկնեք ճանապարհորդության՝ նոր տպավորություններին և ամանորյա արկածներին ընդառաջ:
Ամանորին նախընտրելի են պրակտիկ նվերները, որոնք պետք կգան տնտեսությունում, քանի որ մկները չեն սիրում մանր զարդարանքներ: Ավելի լավ է, եթե դա որևէ կենցաղային իր լինի:
Ամանորի սեղանը պետք է սպիտակ երանգների մեջ լինի. սպիտակ սփռոց, սպիտակ սպասք, սպիտակ գինի կամ խաղուն շամպայն: Դեկորի համար կարող եք ընտրել մետաղական մոմակալներ և նույն գույնի մոմեր: Տոնական սեղանը պետք է առատ լինի: Մի մոռացեք առնետի խայծի մասին:
Սեղանի վրա պետք է լինի հացահատիկ, ընկույզ, բրինձ և պանիր:
Սպիտակ Առնետը անփութություն և շտապողականություն չի սիրում: Հետևաբար, առիթի դեպքում պատրաստի աղցաններ և սնունդ մի՛ գնեք, այլ պատրաստեք ինքներդ: Արժե սեղանը գեղեցիկ զարդարել, քանի որ տարվա տիրոջը դուր չի գալիս սեղանի քամահրական ձևավորումը: