Աստղաբան Վերա Խուբելաշվիլին պատմել է, թե կենդանակերպի մյուս նշաններն ինչպես կարող են արժանանալ Նոր տարվա խորհրդանշի՝ Սպիտակ առնետի բարեհաճությանը:
Կրակի նշաններին՝ Խոյին, Առյուծին և Աղեղնավորին, Խուբելաշվիլին խորհուրդ է տալիս ոսկեզօծ տարրերով հագուստ կրել՝ ֆինանսական հաջողության հասնելու համար:
«Դա մեծ հնարավորություններ կտա: Հագուստն անպայման պետք է հարմարավետ լինի, զարդեղենի մեջ տրիվիալ համեստություն չպետք է լինի: Այս նշանները սովոր են առաջնորդներ լինել, նրանք սիրում են աչքի ընկնել: Առնետը կողջունի ինքնարտահայտման նրանց մոտեցումը»,- նշել է նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում:
Երկրի նշաններին՝ Այծեղջյուրին, Ցուլին, և Կույսին, աստղաբանը խորհուրդ է տալիս համեստ հագուստներ, ձեռագործ հանդերձանքներ կրել, ինչպես նաև վինտաժային նորաձևություն:
«Նրանց մոտ հակառակ վերաբերմունք կլինի նորաձևության նկատմամբ, նրանք, ընդհակառակը, տարվա տանտիրուհուն կուրախացնեն իրենց համեստությամբ, ավելի զուսպ հանդերձանքներով, պարզությամբ և էլեգանտությամբ: Առնետը դա կհարգի:
Բացի այդ՝ այս նշանների տակ ծնվածները կարող են հետևել վինտաժային նորաձևությանը և համապատասխան հանդերձանքներ կրել: Իսկ եթե կարողանաք ինքներդ ձեզ համար հանդերձանք կարել, ապա դա իսկական նվեր կլինի Առնետի համար:
Գերադասելի են ոսկյա զարդերը»,- պարզաբանել է Խուբելաշվիլին:
Իսկ օդի նշանները՝ Երկվորյակները, Կշեռքները և Ջրհոսները, պետք է աչքի ընկնեն յուրօրինակ աքսեսուարների օգնությամբ, նշում է աստղաբանը:
«Այս նշանները պետք է առանձնանան հետաքրքիր, յուրօրինակ աքսեսուարներով: Դրանք կարող են լինել եզակի գործեր, մազակալներ, գոտիներ: Հագուստից՝ ինչ-որ փայլուն բան»,- հավելել է նա:
Իսկ ջրի նշաններին՝ Ձկներին, Խեցգետիններին ու Կարիճներին, Խուբելաշվիլին խորհուրդ է տվել խուսափել անձև հագուստներից և փոխարենը կրել մարմինը կիպ գրկող տարրեր և գործվածքներ:
«Ջրի նշանների համար նախընտրելի են բարձրակրունկները, ինչը կընդգծի նրանց սեքսուալությունը: Ջրի նշանները համարվում են ամենագրավիչները: Զարդերը պարտադիր չէ, որ թանկ լինեն, բայց պետք է լինեն նրբին»,- եզրափակել է աստղագուշակը: