News.am-ը գրում է․

Երկուշաբթի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական ուղերձ է հղել Տեխասի եկեղեցում կատարված հրաձգության հետեւանքով զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով, որ եկեղեցում գտնվող մարդկանց մեծամասնությանը հաջողվել է փրկել նահանգում գործող զենքը կրելու թույլտվության շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աղոթում ենք զոհերի ընտանիքների եւ եկեղեցու այցելուների համար, որտեղ երեկ տեղի է ունեցել հարձակումը։ Այն տեւել է ընդամենը վեց վայրկյան՝ շնորհիվ եկեղեցու այցելուների, որոնք փորձել են պաշտպանել մյուս 242 ներկաներին։ Այդ հերոսները փրկել են կյանքեր, իսկ Տեխասի օրենքը թույլ է տալիս նրանց զենք կրել»,-նա գրել է թվիթերյան իր էջում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել