News.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացրել է հեռախոսազրույցներ Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, որոնց ընթացքում բացատրել է Սիրիայում եւ Իրաքում «Հեզբոլահ» շիիթական խմբավորումների ուղղությամբ վերջին հարվածները, հայտնում է պետդեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հարվածել էր Իրաքում եւ Սիրիայում «Հեզբոլահ» շարժման հինգ օբյեկտների ուղղությամբ՝ «ի պատասխան իրաքյան բազաների ուղղությամբ «Քաթաիբ Հեզբոլահ»-ի կրկնվող հարվածներին»։ Պենտագոնում բացատրել են, որ այդ գործոությունները ձեռնարկվել էին ի պատասխան Քիրքուքի մերձակայքում շարժման իրաքյան բազայի հարվածներին, որոնց հետեւանքով զոհվել էր ԱՄՆ-ի քաղաքացի եւ վիրավորվել չորս ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հեզբոլահը» հովանավորելու մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել