Յուրաքանչյուր տարի առանձնահատուկ է, բայց մեր՝ արևելյան օրացույցով տարին հատկապես կարևոր է։ Որպեսզի գալիք տարին քեզ հաջողություն և շատ շատ լավ նորություններ բերի, պետք է իմանաս՝ ինչպես դիմավորել 2020-ը։
2020-ը Սպիտակ առնետի տարի է
Այն պետք չէ կապել վատ նշանների հատ, իրականում այն երջանկության տարի է լինելու։ Սպիտակ առնետի տարում կարելի է հաջողություների հասնել՝ նոր բաներ սկսելով․ թարմ մտքեր, գաղափարներ ունենալու դեպքում, անպայման կյանքի կոչեք դրանք։
2-3 թվերը, ինչպես նաև դրանցով կազմված այլ թվեր հաջողակ կլինեն, իսկ 5 և 9 թվերը՝ ընդհակառակը։
Արևելքում առնետը հարստության, մաքրության, բարության նշան է։
Ինչպե՞ս ճիշտ դիմավորել գալիք 2020 տարին
Սպիտակ առնետի տարին անհրաժեշտ է դիմավորել կապույտ, կանաչ և ոսկեգույն գույների մեջ։ Հենց այս երեք գույները և դրանց երանգները ողջ տարվա ընթացքում հաջողություն կբերեն։
Զարդարիր տոնածառը գունավոր խաղալիքներով, բայց հնարավորինս մինիմալիստական։
Ի՞նչ պետք չէ անել Սպիտակ առնետի տարին դիմավորելիս
Երբեք սեղանի շուրջ կռիվ մի արեք։
Մի մտածիր դիմավորել Ամանորը միայնակ։
Ժլատություն մի արա և առատ սեղան պատրաստիր։
Մի մտածիր այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են լինել գալիք տարում։