Երևանում արդեն փակցված են Արմեն Գոնդրաչյանի՝ Արմենչիկի լուսանկարներով բազմաթիվ պաստառներ, իսկ դա վկայում է այն մասին, որ շուտով, իսկ ավելի կոնկտրետ՝ օգոստոսի 25-ին, կկայանա երգչի մենահամերգը: Այս անգամ նա բարեգործական համերգ է տալու «Նվիրիր կյանք» հիմնադրամին աջակցելու համար, որից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի երեխաներին: ArmStar.am-ը կայանալիք համերգի մասին զրուցեց Արմենչիկի և «Positive production»-ի տնօրեն Ամարաս Գասպարյանի հետ:

Առաջարկը և միտքը Արմենինն է եղել, ով էլ ամբողջ կազմակերպչական գործերը վստահել է «Positive production»-ին. «Մենք Արմենչիկի հետ տարեկան մոտ երեսուն համերգ ենք տալիս և նա շատ լավ ծանոթ է մեր ընկերության գործունեությանը, դրա համար էլ համերգի կազմակերպումը վստահեց մեզ»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Ամարաս Գասպարյանը:

Արմենչիկի խոսքերով նա հաճախ է մասնակցում բարեգործական համերգների, որոնց մասին չի բարձրաձայնում. «Այս տարվա սկզբին ես բարեգործական համերգ տվեցի Ֆրանսիայում, որի ամբողջ հասույթն ուղղվեց սիրիահայերին: Երբ լսեցի այս հիմնադրամի մասին և տեսա, թե որքան լավ գործեր են անում, փորձեցի ինքս էլ օգտակար լինել և քանի որ Երևանում վաղուց չեմ եղել համերգի ու շատ կարոտել եմ, հասկացա, որ սա ամենալավ առիթն է օգնելու և իմ հայ հանդիսատեսին հանդիպելու համար»,-նշեց Արմենչիկը:
Շարունակությունը՝ այստեղ




