168.am-ը գրում է․

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը պահանջել է երկրի անվտանգությունն ապահովել «հարձակողական» միջոցներով: Այդ մասին հայտնել էԿորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), նշելով, որ Կիմ Չեն Ունը ելույթ է ունեցել ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումում:

«Պահանջելով կառուցողական եւ հարձակողական միջոցներ ձեռարկել ներկա իրադրության պայմաններում երկրի ինքնիշխանության եւ անվտանգության լիակատար ապահովման համար, նա խնդիրներ է դրել ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքականության, պաշտպանական արդյունաբերության եւ զինված ուժերի բնագավառում»,- գրում է ԿԿՀԳ-ն:

Ավելի վաղ դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան պլանավորում է կոշտ քաղաքականություն կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ, այդ թվում՝ հրաժարվել միջուկազերծման շուրջը բանակցություններից: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին նախազգուշացրել է «ամեն ինչ կորցնելու» ռիսկի մասին երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման դեքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել