Օլգա Բուզովան վերջապես գտել է իր կանացի երջանկությունը: TNT-ի «Պլան Բ» շոուի եզրափակիչում նա հայտարարել է, որ իր սիրտն արդեն վաղուց ազատ չէ:

«Ես որոշեցի բաց թողնել «պլանը Բ»-ն և անցնել «պլան Դ»-ին: Նրա անունը Դավիթ է: Մենք միասին ենք ապրում»,- խոստովանել է Օլգան Թիմուր Բատրուդինովին:

Նա չի հերքել, որ խոսքը նույն Դավիթ Մանուկյանի մասին է, Նովոսիբիրսկից 26-ամյա բլոգերի, ում հետ նա ծանոթացել է իր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Օլգան և Դավիթը խաղում են սիրահարների, որոնք բուռն կերպով պարզաբանում են իրենց հարաբերությունները:

Իսկ նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին սկսել են խոսել սոցցանցերում կասկածելի ակտիվությունից հետո. մեկնաբանություններում Մանուկյանը, կարծես․ իմիջիայլոց, սեր էր խոստովանում Բուզովային, իսկ վերջինս նրան պատասխանում էր սրտիկի պատկերներով: Երկար ժամանակ զույգը հանրությանը հայտարարում էր, որ նրանց միջև հարաբերությունները բացառապես բարեկամական են: Իսկ Մանուկյանն ասում էր, որ դա ընդհանրապես համագործակցություն է հայփի համար: Բուզովայի անունն իսկապես կարող է հրաշքներ գործել. մի քանի շաբաթվա ընթացքում Դավիթի Instagram-ի բաժանորդների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 87 հազարի:

«Ես շատ երջանիկ եմ… Ես ոչ ոքի չեմ ասել այս մասին, քանի որ երջանկությունը լռություն է սիրում: Չգիտեմ՝ արդյոք կհաջողվի դա, քանի որ իմ կյանքը միշտ տեսանելի է»,- պատմել է Օլգան «Պլան Բ» շոուի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել