Operativ.am-ը գրում է.

Ինքնահռչակված «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» գերեվարված անձանց փոխանակման շրջանակում ուկրաինական կողմին է հանձնել 25 եւ հետ վերադարձրել 63 մարդ: Այդ մասին կիրակի հայտնել է ԼԺՀ ռազմագերիների փոխանակման գծով խմբի ղեկավար Օլգա Կոբցեւան, հաորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ մոտ փոխանակումը կայացել է: Մենք հանձնել ենք 25, վերադարձրել 63 մարդ»,-լրագրողներին ասել է նա: Կոբցեւան հավելել է, որ ինը մարդ հրաժարվել է մասնակցել փոխանակմանը եւ մնացել է Ուկրաինայում:
Ուկրաինայի եւ ինքնահռչակված Դոնբասի Հանրապետության միջեւ ռազմագերիների փոխանակումն անցնում է կողմերի շփման գծում՝ «Մայորսկոյե» եւ «Գորլովկա» անցակետի մերձակայքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնեցկը եւ Լուգանսկը մտադիր են Կիեւին հանձնել 55 մարդու եւ հույս ունեն վերադարձնել իրենց 87 կողմնակիցներին:

Անցակետում ռազմագերիների անձի ստուգումը տեւել է մի քանի ժամ: Փոխանակման գործընթացն անցկացվել է ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մոնիթորինգի պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել