Առաջարկում ենք անցնել մի փոքրիկ թեստ, պարզելու համար, թե որքանով եք ճիշտ կարողանում պահել ձեզ սեղանի շուրջ։ Կարողանու՞մ եք արդյոք ճիշտ օգտագործել սպասքը, թե ոչ։
1. Ինչ եք կարծում, ինչի համար են այս դանակ պատառաքաղը.
Ճիշտ պատասխանն է՝ մրգի համար։
2. Ո՞ր ուտեստները կամ մթերքներն է պետք ուտել միայն ձեռքերով։
Շատ մթերքներ ոչ միայն կարելի է, այլև խորհուրդ է տրվում ուտել բացառապես ձեռքով։ Դրանց թվում են հացը, որոշ մրգեր և բանջարեղեններ, կարկանդակները, սենդվիչները, պիցան և այլն։ Լավ ռեստորանում, ճաշելուց հետո, ձեզ լիմոնի հյութով ջուր կտան, որպեսզի մաքրեք ձեռքերը։
3. Ինչպե՞ս է պետք ուտել հացը
Հացը պետք է կոտրել ափսեի վրա և ուտել ոչ մեծ կտորներով։ Բուլկիների համար հատուկ աման են բերում։ Ընդհանուր սկուտեղից այն սկզբում դնում են այդ ամանի մեջ, հետո նոր ուտում են։
4. Ինչպե՞ս է պետք օգտագործել կոմպոտը
Էթիկետի կանոններին համաձայն՝ կոմպոտը ոչ թե խմում են, այլ ուտում են գդալով։ Սկզբում հեղուկը խմելն, իսկ հետո մրգերն ուտելը սխալ է համարվում։ Կորիզները դրվում են առանձին մատուցված ամանի մեջ։