SHAMSHYAN.com-ը այսօր՝ դեկտեմբերի 28-ին, իր ընթերցողից լուսանկարներ և տեսանյութ է ստացել, որը ներկայացնում ենք ընթերցողին: Կայքի ընթերցողը հայտնում է, ում տվյալները չենք հրապարակում, որ երեկ Ստեփանավան քաղաքի մթերային խանութներից մեկից թխվածքաբլիթ է գնել (պեչենի) և զորամասում երբ փորձել են թեյի հետ օգտագործել, բացելով այն, նկատել են, որ թխվածքաբլիթի մեջ վխտում են որդերը: SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե որ խանութից է գնվել «Շանթ» ընկերությանը պատկանող թխվածքաբլիթը ու արդյոք այդ խանութում կան այլ թխվածքաբլիթներ, որոնք ժամկետանց են կամ որդնած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել