Hi-Tech Mail.ru պորտալը ուշադրություն է հրավիրել iPhone XR-ի գների ռեկորդային անկմանը: Apple-ի հանրաճանաչ սմարթֆոնի արժեքը իջել է հասնելով մինչև 328000 դրամի:

Մոդելն ունի 64 գիգաբայթ հզորությամբ կուտակիչ և հասանելի է վեց գույներով, ներառյալ կարմիրը: Վերլուծաբանները նշել են, որ սա գների առավելագույն իջեցումն է 2018-ին սարքի թողարկման պահից ի վեր:

iPhone XR-ն ունի 6.1 դյույմանոց IPS էկրան, Apple A12 Bionic պրոցեսոր, 3 գիգաբայթ RAM, 12 մեգապիքսել լուծումով գլխավոր տեսախցիկ: Վաճառքի մեկնարկի պահին սարքը գնահատվել է 507000 հազար դրամ, 2019 թ.-ի սեպտեմբերին  iPhone 11 շարքի թողարկումից հետո XR-ի արժեքը իջել է մինչև 390000 հազար դրամի:

Counterpoint Research գործակալության տվյալներով, iPhone XR-ը դարձել է ամենավաճառվող սմարթֆոնը 2019 թվականի երրորդ եռամսյակում: Apple-ի շարքում ամենամատչելի սարքին բաժին է հասնում սմարթֆոնների վաճառքի համաշխարհային շուկայի 3 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել