168.am-ը գրում է.

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ի  անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։

Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ տվյալը գրեթե ճշգրտորեն (19․3) կրկնել է վերջերս իրական ամերիկյան «Գելլափ» ընկերության անցկացրած հատուկ հարցման տվյալները։ Ասում են, թե հարցման պատվիրատուի (այսինքն՝ կառավարության) ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեկ-երկու օր հապաղել է վարչապետին տվյալները ներկայացնել՝ կանխատեսելով նրա զայրույթը։ Եվ հենց այդ մեկ-երկու օրում էլ գաղափար է առաջացել, այսպես կոչվող՝ «կոոպերատիվ Գելլափի» հարցումը հրապարակել, որպեսզի Փաշինյանը հավատա այն թվերին, որոնց կուզեր հավատալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել