Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղերից Քայլի Ջեներն իր ինստագրամյան էջում միլիոնավոր հետևորդներին ցույց է տվել՝ ինչ ճոխ նվերներ է ստացել Սուրբ ծննդի կապակցությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա միլիարդատիրուհին, որը կոսմետիկայի սեփական բրենդն ունի, պատմել է, որ տոնի կապակցությամբ 5 հատ թանկարժեք Hermes պայուսակ է ստացել: Դրանց գինը տատանվում է 25000-250 000 դոլարի սահմանում:
Բացի այդ՝ հեռուստաաստղին նվիրել են ադամանդյա թևնոց և ականջօղեր:
Հիշեցնենք, որ Քարդաշյան–Ջեներ քույրերից ամենակրտսերն ավելի վաղ Forbes ամսագրի կողմից ճանաչվել էր ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը ոչ թե ժառանգել է, այլ աշխատանքով վաստակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել