Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գտնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում ՍԴ դատավորների նկատմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Ռուստամ Բադասյանը։ Ինչ վերաբերում է «ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին» օրենքին, Բադասյանը նշեց, որ չեն պատրաստվում ստիպել որևէ մեկին անցնել վաղ կենսաթոշակի։

«Պետք է ունենանք ՍԴ,որն անկախ է։ Անկախ է ոչ միայն գործադիր և օրենսդիր իշխանությունից, այլ՝ անկախ է որևթ շրջանակների ազդեցություն։ ՍԴ, որը ոչ թե ընդդիմություն է, այլ՝ ՍԴ։ Այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ, որը օրվա քաղաքական իշխանության համար անցանկալի կլինի, բայց ՍԴ-ն երբեք չի կարող լինել ընդդիմություն»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը, ինչից որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչ գնացել էր ՍԴ, սակայն Հրայր Թովմասյանն այդ պահին ՍԴ վարչական շենքում չի եղել։

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր առավոտյան քննիչը կրկին գնացել է ՍԴ՝ հարցաքննելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել