Գեղամիջյան ճանապարհ
Ուշադրություն, առաջին նկարում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի հատվածն է, որը քարտեզից ակնհայտ երևում է՝ չի պատկանում Արտաշատ քաղաքին, այլ անցնում է բնակավայրի կողքով։ Կարմիր գիծը բնակավայրի սահմանն է։ Համեմատության համար վերջին երկու նկարներում նույն ճանապարհի Այնթափի հատվածն է՝ նույնպես անցնող բնակավայրի կողքով։
Բայց եթե Այնթափի տեղամասում օրենքին համապատասխան ճանապարհը օկուպացված չէ, և թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է, ապա Արտաշատի տեղամասում միջպետական ճանապարհը դարձրել են գեղամիջյան ճանապարհ, ապօրինաբար վրան ճպցրել բնակավայրի նշան ու սահմանել 60 կմ/ժ արագություն, այսօր էլ՝ արագաչափերը միացրել։
Սա հնուց եկած ապօրինություն է, որով գայշնիկները որպես կազմակերպված հանցավորության ստորին օղակ կթում էին արագ երթևեկող վարորդներին։
Ոչինչ չի փոխվել։
Պարզապես ձեռքով կթելու փոխարեն որոշել են սարքավորումների անցնել։