2009 թվականին մահացած փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի երկրպագուները խնդրել են նրա նմանակ Սերխիո Կորտեսին ԴՆԹ թեսթ անցնել, քանի որ կարծում են, թե նա կարող է իրական Ջեքսոնը լինել, հաղորդում է Mirror պարբերականը։
Ինչպես նշում է պարբերականը, խնդրանքները սկսել են հայտնվել սոցցանցերում այն բանից հետո, երբ Կորտեսը իր Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է Թաիլանդում տեղի ունեցած համերգի մասին։
Սակայն երկրպագուներին այդ ժամանակ ավելի հետաքրքրել է նրա արտաքինը․ արտիստը շատ է նման լեգենդար Ջեքսոնին։
Մեկնաբանություններում երկրպագուները իրենց զարմանքն են արտահայտել Մայքլ Ջեքսոնի հետ նրա նմանության կապակցությամբ։
Չնայած օգտատերերի հրապարակումներին՝ մի քանի նշան գոյություն ունի, որոնք առանց ԴՆԹ-ի էլ ապացուցում են, որ Սերխիոն Մայքլ Ջեքսոնը չէ։
Նա խոսում է իսպանական շեշտադրությամբ և ավելի երիտասարդ տեսք ունի, քան Մայքլը կլիներ, եթե ողջ լիներ։