Պատմական լուսանկարներ դիտելը միշտ յուրահատուկ պահեր է պարգևում: Առաջարկում եմ մի քանի վայրկյանով տեղափոխվել անցյալ ու դիտել լուսանկարներ, որոնք իրոք կարևոր են ու պատմական:
Կին լրագրող Ջեսսի Թարբոքսը փորձում է սկանդալային կադրեր որսալ փողոցում: 1900-ական թվականներ:

Միսս Ամերիկա 1924

Էլեն Կելլերը հանդիպում է Չարլի Չապլինին

Կաշվե ձեռնոցներ, որոնք կրում էր Աբրահամ Լինքոլնը իր սպանության սարսափելի գիշերը: Ձեռնոցների վրա դեռ պահպանվում են նախագահի արյան հետքերը:

Սա այն հինգ ռենտգենյան լուսանկարներից մեկն է, որն արվել է Հիտլերի մասհից հետո: Բժիշկների հաշվետվություններից պարզվել է, որ Հիտլերը շատ վատ ատամներ է ունեցել:

Նկարում պատկերված այս բացառիկ կնոջ անունը Էմի Ջոնսոն է: Նա բիտանացի օդաչու է, առաջինը կին օդաչուներից: Նա հայտնի դարձավ իր անհավանական միայնակ թռիչքներով, երբ Բիտանիայից թռավ դեպի Ավստրալիա, ապա դեպի Հնդկաստան և ճապոնիա: Նա առաջին կինն էր, ով միայնակ թռավ Ատլանտյան օվկիանոսի վրայով: Ցավոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ինքնաթիռի վրա կրակեցին և նա ընկավ Թեմզա գետն ու մահացավ:



