Ուզում եմ հասկանամ՝ արդյո՞ք ոստիկանության/ՀՔԾ/ԱԱԾ աշխատակիցները չեն հասկանում, որ երբ մարդկանց ուղղակի (առողջական վիճակից բխող կոնվուլսիաների արդյունքում առաջացած քաղաքական պատվերով) բռնում-բաց են թողնում, դա նշանակում է, որ իրենք իրենց գործը լավ չեն կատարում, կամ չկա հիմք բռնելու, և իրենք ուղղակի բռնում են (հիմնականում սա է) և չեն կարող շատ երկար պահել, կամ էլ չկա հիմք ազատելու, բայց իրենք ազատում են... Ինչևիցե, այսպիսի օրինակների արդյունքում է, որ ժողովուրդը չի վստահում օրինապահ մարմիններին...
Շնորհավորում եմ ազատ արձակված քաղբանտարկյալներին և զորակցում եմ դեռևս ազատության մեջ չգտնվողներին (իրենց ազատությունը ժամանակի հարց է):
Ափսոս, որ մեր երկրում այս 1,5 տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց ապահովել համերաշխության և արդարության մթնոլորտ:
Հ.Գ. Մեղավորներն անխնա պատասխան են տալու պատերազմող ժողովրդի մեջ նման թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ստեղծելու համար...