Երբ մեզ շաբաթը երեք անգամ բերման էին ենթարկում, ու մասնավորապես, երբ ինձ ձեռնաշղթաներով տարան, սոցցանցերում դավադրապաշտության ալիք բարձրացավ: Թե բա՝ իշխանությունները միտումնավոր գովազդում են «Ադեկվադներ»-ին: Հիմա ի՞նչ եք ասում էն երկու երիտասարդին, որ տարան-պահին ու բաց թողին, դա՞ էլ էր գովազդ, Արսեն Բաբայանին ու Արա Վարդանյանի՞ն էլ էին գովազդի համար կալանավորել ու բաց թողել, ԵՊՀ-ի ՈւԽ ղեկավարի՞ն էլ են գովազդում, թե՞ Թավադյան Արմենին են գովազդում: Ոչ, դա, իհարկե, գովազդ չէ, որտև դավադրություն չկա, դուք պարզապես մինչ օրս հրաժարվում եք հավատալ, որ երկրում դեբիլների ապստամբությունն է մոլեգնում: Դասական, խորը ու համապարփակ դեբիլների: Իրենց թվում ա՝ սենց բռնել-թողելով նրանք ուժ են ցուցադրում: Իրենց թվում ա՝ բռնվածներն ու իրենց ընկերները «խելքը գլուխը կհավաքեն»: Ու հիմա էդ դեբիլները գլուխ են կոտրում ու չեն հասկանում, թե ինչու ա շաբաթը մի քանի մարդ զոհվում տարատեսակ ռազբորկեքում: Չեն հասկանում՝ ում բռնեն-թողնեն, որ երկրի վարչապետը Դիլիջան այցելելիս ստիպված չլինի Կալաշնիկովի կրակոցներից խույս տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել