Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը, նրան օրինակ է բերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է, նա իմ ընկերը չէ, նա հաճախ է ասում.« Տես, թե ինչպես պետք է վարվի նախագահը: Ահա, տես, թե ինչպես է վարվում Վլադիմիր Վլադիմիրովիչը»,- ասել է Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հանրապետության ղեկավարի խոսքերով, Նիկոլայը ծանոթ է Ռուսաստանի նախագահին «երկու տարեկանից»: Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո, երբ պատրաստվում էին հոկեյ խաղալ, Նիկոլայը հրաժարվել է հանդես գալ իր հոր հնգյակում և ցանկություն է հայտնել խաղալ Պուտինի թիմում:

Բելառուսի առաջնորդը նաև ասել է, որ կրտսեր որդին իր ընտանիքի «հիմնական ընդդիմադիրն» է, որը քննադատում է ինչպես իր հայտարարությունները, այնպես էլ նախագահի մամուլի քարտուղարի աշխատանքը: «Բայց ինչքան էլ որ քննադատի, պայքարի իմ դեմ՝ միւնույնն է, նա հասկանում է ինձ»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել