Ermenihaber.am-ը գրում է.

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իզրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ հուշագիր-համաձայնագրին իրենք դեմ են, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում են Թուրքիայի դեմ ռազմանավեր ուղարկել։

Կացը նշել է նաև, որ իրենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունում են որպես հակառակորդ, բայց միևնույն ժամանակ չեն կամենում ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ բախման մեջ մտնել։

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը պատրաստվում են համաձայնագիր կնքել Իսրայելից գազը դեպի Եվրոպա Միջերկրական ծովի ընդերքով տեղափոխելու համար այդ երկրների ջրային սահմաններով խողովակաշար անցակցնելու շուրջ։ Բայց Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը խոչընդոտում է այդ նախագծին, և ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրն ապօրինի է և չի կարող օրինական ուժ ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել