Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության ծառայողները նույն վայրից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել նշված հյուրանոցային համալիրում ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 39-ամյա Ստանիսլավ Ռ.-ին:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր Ֆ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ տուժած Ալեքսանդր Ֆ.-ն «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիային հայտնել է, որ ինքն աշխատում է ռուսական «TV 3» հեռուստաընկերությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել