Էս եթովպացիները ֆուտբոլի անհավանական ֆանատներ են, էն, որ ամեն տեղ հեռուստացույցով ֆուտբոլ ա, մեքենայի մեջ ռադիոյով ֆուտբոլ ա, տեղական թիմեր են խաղում՝ ստադիոնի մոտ կիլոմետրերով հերթ ա, ջահելությունը սաղ ֆուտբոլային շապիկներով են։ Որտեղ ասում եմ Հայաստանից եմ, ասում են. «Ooo, Mkhitaryan»... Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, սովի ու զիբիլի մեջ կորած երկրում մարդիկ ուրախանում են հայ տեսնելով, որովհետև սիրում են Մխիթարյանին։ Հլը մեր երկրի փոքրությանը նայեք ու էս երևույթի մեծությանը։ Ու էս ֆոնին երեկ կարդում եմ, որ ինչ-որ անբարոյականի զավակներ վիրավորում են Հենրիխի մամային նրա համար, որ ինքը «խայտառակ» է բնութագրել ընտրությունները, որոնցում չեն կարողանում հաշվել, թե քանի կողմ/դեմ/ձեռնպահ ա ու տասովկաների արդյունքում նախագահ են ընտրում մշտապես հակաարցախյան, այն է՝ հակահայկական, պրոադրբեջանական տեղեկատվություն տարածող epress-ի տիրոջը։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել։ Արժեքային համակարգի ինչ մուտացիա է տեղի ունեցել։ Ինձ խորը մեկ ա՝ ով ում ա ատում նախկին իշխանությունից, հերիք ա էդ ատելությամբ արդարացնենք էս բարդակը, արա, դուք հո անասուն չե՞ք, սթափվեք մի հատ, արա։
Հ.Գ. Իշխանափոխությունից հետո պիտի դիխլոֆոսով շաբաթօրյակներ անենք ահագին ժամանակ, որ էս մակաբույծներից մաքրենք երկիրը, որպեսզի շարունակենք ունենալ երկիր...