Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, և նրա ամուսինը՝ Մայք Տինդալը, հայտարարել են ծնողներ դառնալու մասին: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով Բուքինհեմյան պալատին:
Առկա տեղեկություններով՝ զույգի ընտանիքը կհամալրվի 2014թ.:
Ապագա երեխան Ֆիլիպսի ու Տինդալի առաջնեկն է և Էլիզաբեթ Երկրորդի 4-րդ ծոռը (ներառյալ Ուիլյամի ու Քեյթի երեխային):
Զույգի երեխան կդառնա թագավորական գահի 16-րդ հավակնորդը:
Զառա Ֆիլիպսը, որը մինչ Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրը, զբաղեցնում էր 14-րդ տեղը գահաժառանգների հերթում, ամուսնացել է 2011թ. հուլիսին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_197540.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել