Բժշկական գիտությունների դոկտոր, Դաշնային հետազոտական կենտրոնի՝ սննդի և կենսատեխնոլոգիայի հարցերով հայտնի գիտաշխատող Ալլա Պոգոժևան հայտնել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հեղուկների չափազանց շատ օգտագործումը: Այս մասին հաղորդում է RT-ն:
Ջրի մեծ քանակությունը մեծացնում է սպիտակուցի քայքայումը: Օրգանիզմում ավելորդ հեղուկը նաև դուրս է բերում միկրոէլեմենտներն ու վիտամինները: Դա կարող է հանգեցնել սիրտ-անոթային և միզամուղ համակարգի ծանրաբեռնվածության:
Փորձագետը նաև հայտնել է, որ օշարակը, կվասը և կանաչ թեյը խթանում են թքարտադրությունը, ինչը նվազեցնում է խմելու ցանկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել