Որակյալ սեքսը ներդաշնակ եւ ամուր հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է: Եվ կարեւոր չէ, ամուսնացած եք 20 տարի, ամուսնացել եք մեկ տարի առա՞ջ, թե՞ տղամարդու հետ հանդիպում եք մեկ ամիս. ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչները մոռացության են մատնվում սիրելի կնոջ հմուտ գրկում, իրենց զգացմունքների մեջ կասկածելու նվազագույն հնարավորություն իսկ չեն տալիս եւ, որ ամենակարեւորն է, աստվածացնում են նրան՝ չնկատելով այլ գեղեցկուհիների:
Մեզանից յուրաքանչյուրը երազում է շքեղ եւ կրքոտ սեքսի մասին, երազում է այրող համբույրների եւ ռոմանտիկ առավոտի մասին, որը սահուն կերպով հաջորդում է բուռն գիշերվան: Ընդ որում, ստանալով այս ամենը եւ նույնիսկ ավելին, շատ աղջիկներ վաղաժամ թուլանում են, դադարում են սեքսին պատշաճ ուշադրություն հատկացնել, սկսում են զբաղվել կենցաղով՝ միամտորեն կարծելով, թե իդիլիան կձգվի ամբողջ կյանքի ընթացքում: Տղամարդը տանը տիրուհուն գնահատում է, դա փաստ է: Բայց նա խելքահան է լինում նրա համար, ով անկողնում իսկական հրաշքներ է գործում, ով գիտի երբ, որտեղ եւ ինչպես սեղմել նրա հոգու եւ մարմնի անհրաժեշտ ստեղները, որպեսզի հնչի երկուսին էլ հաճույք պատճառող գեղեցիկ եւ կրքոտ երաժշտություն:
Տղամարդիկ սիրում են նորույթներ, փոփոխություն, կիրք, զգացմունքայնություն, այդ պատճառով կինը պետք է ոչ միայն զարմացնի իր սիրեցյալին կերպարանափոխությամբ, այլեւ մշտապես բարձր պահի իր հանդեպ սեքսուալ հետաքրքրությունը, ստիպի ցանկանալ իրեն ամենից անսպասելի վայրերում եւ աշխատանքից հետո վազել տուն: Կհարցնեք, ինչպե՞ս հասնել դրան, իսկ մենք կպատասխանենք. մեր ոչ խորամանկ խորհուրդների օգնությամբ:
Էրոտիկ պար եւ մերսում
Ե՛վ հմուտ էրոտիկ պարը, ե՛ւ մերսումը զուգընկերներից շատերի համար երազանք են, որի մասին գիտեն ամսագրերից եւ հեռուստածրագրերից: Այս երկու տարրերը ոչ միայն տղամարդուն հետաքրքրելու միջոց են, այլեւ իրական արվեստ, որն ունակ է մերկացնել ոչ միայն կնոջ մարմինը, այլեւ հոգին: Էրոտիկ եւ հանպատրաստից պարի ժամանակ կնոջ մարմինն իրականություն է դարձնում սեքսուալ բոլոր երեւականությունները: Կինն ազատվում է բոլոր այն արգելքներից, որոնց պարտավոր է ենթարկվել առօրյա կյանքում, նրա համար գոյություն ունի միայն «այստեղ» եւ «հիմա»: Ժեստերի, դիմախաղի եւ սահուն շարժումների օգնությամբ նա զուգընկերոջը պատմում է իր ցանկությունների, երազանքների մասին, իսկ տղամարդուն մնում է միայն ուշադիր լսել եւ տրամադրվել ֆանտաստիկ եւ երկար սեքսի՝ պարից կամ մերսումից հետո:
Դերային խաղեր
Եթե մեր ամբողջ կյանքը խաղ է, ինչո՞ւ սիրելիի հետ իսկական թատրոն չկազմակերպենք անկողնում: Դերերով հանպատրաստից սեքսն ունակ է վերադարձնել կիրքը եւ իսկական կրակ բորբոքել զուգընկերների միջեւ, ընդ որում խաղը երբեմն օգնում է կյանքի կոչել ամենախենթ երեւակայությունը: Իսկ ի՞նչն ենք դերային խաղ կոչում: Դա զգեստափոխված եւ հստակ մտածված կոնցեպցիայով սեքս է, երբ նա ոստիկան է, դուք՝ տիկին, ով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները; նա ուսուցիչ է, դուք՝ աշակերտուհի; նա հիվանդ է, իսկ դուք՝ բուժքույր եւ այլն: Ձեր սիրելին դեռեւս պատանի տարիքում երազել է քնել գրադարանավարուհու հե՞տ: Մի գիշեր կերպարանափոխվեք մոխրագույն կոստյումով եւ ակնոցով կնոջ: Կամ դուք վաղուց երազում եք ժամանակավորապես նրա քարտուղարուհի՞ն դառնալ: Այդ դեպքում «ուշացրեք զեկույցի պատրաստումը» եւ սեքսի տեսքով պատիժ կրեք ձեր ղեկավարից:
Շքեղ ներքնազգեստ եւ խնամված մարմին
Որքան էլ տեւեն տղամարդու հետ ձեր հարաբերությունները՝ մեկ ամիս, մեկ կամ մի քանի տասնյակ տարիներ, ձեր զգեստապահարանում միշտ պետք է լինեն ժանեկավոր ներքնազգեստ, սեքսուալ գիշերաշապիկ, գուլպաներ, գայթակղիչ այլ գիշերազգեստ: Եվ դրանք պետք է հագնել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր: Ընդ որում, այն մտայնությամբ, որ հենց այսօր է զուգընկերոջ հետ լինելու ձեր ամենից անմոռանալի սեքսը: Այն չի լինելու վաղը, այն չի եղել մեկ շաբաթ առաջ, այլ լինելու է այսօր: Գայթակղիչ ներքնազգեստի եւ ոչ պակաս ախորժաբեր կանացի մարմնի տեսքը տղամարդուն խելքահան են անում, այդ պատճառով միշտ հոգացեք այն մասին, որ ձեր կազմվածքը խնամված, ցանկալի, ձիգ տեսք ունենա եւ ձեր սիրելին ցանկություն ունենա համբուրել մարմնի ամենից անսպասելի մասերը:
Ինտիմ մկանների արվեստ
Կանանց ոչ մեծ տոկոսը գիտի (իսկ նրանք ամենացանկալին եւ սիրելին են), որ տղամարդուն անկողնում կարելի է իսկապես զարմացնել՝ տիրապետելով ինտիմ մկանների արվեստին: Հենց դրանք են սեռական ակտի ժամանակ նվիրում զգացմունքների եւ զգացողությունների ամբողջ գամման, որը բավարարում է մի քանի օր, եւ որը միայն մեկ անգամ ճաշակելով՝ տղամարդը կարող է նորից ու նորից վերադառնալ: Ղեկավարելով ձեր ինտիմ մկանները, հատուկ պրակտիկայի եւ մարզասարքերի միջոցով ձեր մեջ զարգացնելով սեքսուալ էներգիան, կինը տղամարդուն ցուցադրում է իր ամբողջ զգայնությունը, իր բոլոր հնարավորություններն ու ցանկությունները: Նա զուգընկերջն աննկարագրելի հաճույք է պատճառում եւ նրանից էլ ոչ պակաս հաճույք ստանում: Հենց նման սիրուհու գրկում է տղամարդը ցանկանում ամբողջ գիշերն անցկացնել: