Կան որոշներ, որոնց մտածումով Հայ Առաքելական եկեղեցի այցելողների մի մասը անբարոյականներն, մյուս մասը՝ ,,թզբեհավորները,, և բիզնեսմենները. ,,ամյսօր գողական գնացող, հայհոյող թզբեհավոր տղաները իրենց չեն համարում աղանդ աղջիկները գիշերային ակումբներից ու դիսկոներից ծիծաղում են նրանց վրա, ովքեր հետևում են մեր ավանդություններին, նրանք աղանդ չեն։ Բնզնեսմենները կորցրած իրենց խիղճ ասածը, մտածում են միայն իրենց լավ լինի, ԱՅՈ ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ։
Այստեղ մեկ բան մոռացության է տրված, որ եկեղեցին հատուկ ակումբ չէ, ուր կարող են ներս մտնել միայն անդամները։ Եկեղեցին բաց է բոլորի առաջ, թե անբարոյականի, թե թզբեհավորի, առավել ևս բիզմենեսմենի առաջ։ Միայն թե հարցն այստեղ եկեղեցի այցելելու մեջ չէ, այլ եկեղեցում ի՞նչ կամ ու՞մ փնտրելու մեջ։ Շատերը, երբ մտնում են եկեղեցի, դա անում են պարզապես Աստծուց օգնություն խնդրելու համար, քանի որ իրենք իրենց տեսնում են կյանքում միայն ուզողի դերում, նմանները չեն հասկանում, որ ուզել նշանակում է իրավունքի տեր լինել, իսկ ուր կա իրավունք՝ պահանջելով, կա նաև՝ պարտականություն։ Սա է որ հաճախ մարդիկ մոռանում են, ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆԵՐԸ։ Մենք այսօր դժգոհում են իրավիճակից, քանի որ բոլորս միայն պահանջողներ ենք, տվողներն են շատ քչերը։ Մի կարծեք, որ աղանդներում ամեն բան շատ հրաշալի է։ Այնտեղ ևս առկա են տարաբնույթ այլանդակություններ։ Երբ Աստծո անունով կողոպտվում է պարզ, միամիտ հավատացյալը։ Երբ քարոզիչի անընդհատ կրկնվող խոսքերից հետո, թե ,,եթե ուզում եք, որ Տերը ձեզ առատորեն տա, դուք հիմա այստեղ ինձ տվեք,, կամ ,,մեռցրու քո մեջ սատանայի ձայնը, որը քեզ ասում է չեմ տա գումարս, չեմ ուզում տալ, հիմա չեմ տա,, և նմանատիպ բացականչություններ, որը հոգեբանորեն ազդում է հավատացյալ անհատի անդեն իսկ հիպնոզացված էության վրա, և սա քրիստոնեության հետ որևէ առնչություն չունեցող երևույթներ են։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին քննադատվում է նրանց կողմից, որոնք սրբության, փրկության, մաքրության անվան տակ, իրականում ծառայում են հենց մամոնային։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք ճշմարտության ճանապարհը բռնել, կարիքը չունենք տարաբնույթ և տարատեսակ շարժումներով նախ բաժան-բաժան լինելու, այլ զորանալով մեր Մայր Եկեղեցու շուրջ զորանանք ԱԶԳ-ովի։ Էկումենիզմը չի նշանակում պառակտվածություն կամ հոգեորսությու, էկումենիզմ նշանակում է, երբ որևէ մի եկեղեցի ընդունում է մյուս ազգի եկեղեցուն այնպես ինչպես որ ինքը կա, սակայն ոչ որ նա գա և շառլատանություններով, գլխին հարվածելով, գետին տապալելով իբրև թե Սուրբ Հոգի փոխանցելով, հային կտրի իր Մայր եկեղեցուց և դարձնի 200 ավելի շարժումների անդամ։ Սա անհեթեթություն է, շոու սակայն ոդ երբեք հավատք և հավատամք… Ուրեմն ամեն բանից առաջ, եթե մենք ուզում ենք ԱԶԳ կոչվել, պարտավոր ենք մտածել Քրիստոսի խոսքերի մասին, թե ,, «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Ուրեմն մեր նպատակը պիտի լինի յուրաքանչյուր հային կորստից վերադարձնելու գաղափարը և ոչ հնարավորություն տալ, որ դրսից եկած վարձկան հովիվները մեզանից խլեն մեր բանական ոչխարին, տարանջատեն բուն հավաքական կյանքից, մատնելով նրան կորստյան և այդ սարսափելի ծրագրերի համար ամեն տարի Հայաստանի վրա ծախսեն կես միլիարդ դոլար։ Կարծում եմ գիտեք, որ ոչ ոք հենց այնպես մեկ դոլար անգամ չի ծախսում, եթե նպատակը այլ չէ...
Կարծում եմ ամեն անգամ ուշացած ենք մտածում, գոնե հիմա չուշանանք, քանի որ գնացքն արդեն շարժվել է, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ԺԱՄՆ Է ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ՊԱՐՈՆԱՅՔ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/269604103180442?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել