«Կարաս» ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձևավորումներից ու միջոցառումներից և բազմապատկելով միջոցները՝ ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը։

Մարաթոնին այս տարի միացել են նաև Tumanyan Shaurma-ն, Բեկոն Պրոդուկտ / Bacon Product-ը, Coca-Cola Երջանկության գործարան-ը և Ojax Restaurant-ը:

Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի բուդ, ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ համեղ անակնկալներ, իսկ ավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված:

Հավելենք, որ դեկտեմբերի 26-ին Մարտակերտում տեղի կունենա նաև բարեգործական մեծ համերգային ծրագիր զինվորների համար՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել