Armenpress.am-ը գրում է.

Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն Է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին հայտնել Է Պետական ընտրական հանձնաժողովը ձայների ավելի քան 99 տոկոսի հաշվումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միլանովիչն ստացել Է ձայների 29,5 տոկոսը՝ առաջ անցնելով գործող աջ կենտրոնամետ նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչից, որը հավաքել Է ձայների 26,7 տոկոսը: Անկախ թեկնածու Միրոսլավ Շկորոն երրորդ տեղն Է զբաղեցրել 24,4 տոկոս ձայներով: Այսպիսով, Միլանովիչը եւ Գրաբար-Կիտարովիչն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք Է կայանա 2020 թվականի հունվարի 5-ին: Խորվաթիայի նախագահը կատարում Է գլխավորապես ներկայացուցչական գործառույթներ եւ իրավունք չունի որոշումներ ընդունել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել