Shamshyan.com-ը գրում է.

Այսօր մուսուլմանական աշխարհում սկսվում է տարվա ամենակարևոր ամիսը` Ռամադանը. ըստ ավանդության Ջաբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին է հանձնել առաջին երկնային հայտնությունը, ինչն էլ Ղուրանի հիմքն է հանդիսացել: Ռամադանի ընթացքում մուսուլմանները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր չեն սնվում, արգելվում է զվարճանքների տրվել: Միայն երեկոյան աղոթքից հետո է թույլատրվում սնվել: Պասը չի վերաբերում միայն հղի կանանց, մանկահասակ երեխաներին ու ճանապարհորդներին: Այս ամսվա ընթացքում հավատացյալ մուսուլմանները Բարձրյալից խնդրում են ներել իրենց գործած մեղքերն ու ավելի հաճախ են Ղուրան կարդում: Այս ամսվա ընթացքում յուրաքանչյուր մուսուլման պետք է օգնի աղքատներին ու կարիքավորներին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել