Առաջին նկարում Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի ու Լիբիայի միջազգային ճանաչված ծովային սահմանագծերն են։
Երկրորդ նկարում Թուրքիայի ու Լիբիայի մայրաքաղաքում տեղակայված ու երկրի մի մասի վրա հսկողություն սահմանած, ինչպես նաև Թուրքիայի կողմից ակտիվորեն աջակցություն ստացող կառավարության միջև ստորագրված նոր սահմաններն են, համաձայն որի՝ Թուրքիան ու Լիբիան դարձան հարևան, իսկ Հունաստանն ու Կիպրոսը դադարեցին լինել այդպիսին։
Բացի Հունաստանի ու Կիպրոսի ծովային տարածքները մեջ-մեջ անելուց՝ Թուրքիան նախատեսում է Կրետե կղզու մոտակայքում գտնվող նավթային հաստատված պաշարները արդյունահանել։ Որոշված սահմանագծից հարավ էլ արդյունահանել է պատրաստվում Լիբիան։
Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել… Յա, իրո՞ք։ Կարող է, այն էլ՝ ոնց։
Հունաստանն ու Կիպրոսը Եվրամիության անդամ են, Հունաստանը ՆԱՏՕ անդամ է։ Այդ հեղինակավոր կազմակերպությունները պարզապես պարտավոր են… Յա, իրո՞ք։ Միակ բանը, որ կարող է այս ամենը թույլ չտալ, ուժն է, որ Հունաստանն ու Կիպրոսը պետք է ունենան։ Եթե չունենան, կկորցնեն, ինչ ունեն։
Ու նույնը վերաբերում է մեզ։ Խաղաղության կոչերը, բարիդրացիական հարաբերությունները, քաղաքավարությունը, բոլորին կոնյակ նվիրելն ու Հայաստան հրավիրելը, ամեն-ամեն ինչը, տրամաբանությունը վերջապես, ամենը դատարկ բաներ են, եթե չունես ուժ, նպատակ, խորամանկություն, նվիրվածություն, շահերի շուրջ համախմբված գործընկերներ, որոնք, անկասկած, պետք եղած ժամանակ քեզ կքցեն, ու ում կքցես դու, եթե այդպես պետք լինի, ու դրա մասին երկուսդ էլ գիտեք, քանի որ քաղաքականության մեջ այլ կերպ հնարավոր չէ, բայց ում հետ կգնաս դեպի կարճաժամկետ, հետո՝ միջնաժամկետ, հետո՝ երկարաժամկետ նպատակներ։
Հաջորդ համաշխարհային պատերազմում Թուրքիան պետք է մասնատվի մանր կտորների, ու դա պետք է անեն Հունաստանը, Կիպրոսը, Լիբիայի ազգային բանակը (չշփոթել Լիբիայի բանակի հետ), Իսրայելը ու, հուսամ, Հայաստանը, եթե մինչ այդ դուրս գա հետհեղափոխական էյֆորիայից ու իր դերը գտնի օր օրի մոտեցող տարածաշրջանային գլոբալ մեծ պայթյունի մեջ։