«Ժողովուրդը միանշանակ հաղթելու է և ժողովուրդը կարող է անել տնտեսկաան հեղափոխութուն, և ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցենք մենք և մեր երեխաները, որ այսօր արդեն ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,սա պողոսների վարչապետի կոչն է ,որով նա մոլորեցրեց ժողովրդին: «Լապշա » հեղափոխությունը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար : Հեղափոխական « հերոսի» առասպելում առաքելություն իրականացնելիս նրանհաճախ օգնության է գալիս կախարդական իրերը ,այս դեպքում կախարդական փայտիկը: Այսօր խոշոր ներդրումների գայթակղությունը արժեզրկել է թավշյա հեղափոխության բուն էությունը և նրա հետապնդած վեհ նպատակները: Միլիոնավոր մարդիկ Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս, այդ թվում օտարերկրացի ինտելեկտուալներ բոլոր մայրցամաքներից, որոնք աչալուրջ հետևում Հայաստանում ընթացող զարգացումները խորը հիասթափություն են ապրում: Այսօր զարգացման մոդելի մշակման փոխարեն հեղափոխության առաջնորդները ընտրում են սեփական « ես» ը և ազգին տանում մոլորության տրորված արահետներով: Բայց ընտրությունը վաղուց արդեն կատարված է: Եվ այս պահին ատելության,անհուսության,արտագաղթի ապօրինությունների մեծ ալիք է բարձրացել երկրի ներսում: Այսօր փողոցում հեղափոխական կոչ բղավող ամեն ավարա, անկախ որակներից պաշտոն են ստացել:Նրանց միակ նպատակն է` կազմաքանդել երկիրը ,վերախմբագրել մեր գենը,պետական բյուջեյի հաշվին հարստանալը: Գրեթե ամեն երրորդ ամսին իրենք իրենց ,քաղաքացիների հարկերի հաշվին ,պարգևատրումներ են բաժանում ,այն մարդկանց հաշվին` ում շնորհիվ եկան իշխանության: Ու որ ամենակարևորն է պարգևատրվում են անգործության համար:Որպես բժիշկ ասեմ ,եթե օրգանիզմ ներթափանցել է որևէ բացիլ,ինչքան էլ տաք հագնվես չես բուժվի: Անհրաժեշտ է պայքարել այդ վիրուսի դեմ ուժեղ դեղորայքով և կազդուրվել: Սա է այսօր իրավիճակը `մեր երկիրը օրգանիզմն է,«թավիշը» `բացիլը ,իսկ ուժեղ դեղորայքը մարդիկ ,ովքեր սիրում են մեր երկիրը ,մեր պետությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: