The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019 թվականի լավագույն սերիալների ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել է HBO հեռուստաալիքի «Ժառանգները» կատակերգական դրաման:

Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2018 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին: «Ժառանգները» պատմում է մեդիամագնատների ազդեցիկ ամերիկյան ընտանիքի մասին: Շոուի գլխավոր դերակատարներն են՝ Նիկոլաս Բրաունը, Բրայան Քոքսը, Քիրան Քալքինը, Փիթեր Ֆրիդմանը եւ Հիամ Աբասը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է «Անպետքություն» սերիալը, որի երկրորդ եթերաշրջանը նույնպես թողարկվել է 2019 թվականին: Երրորդ հորիզոնականում «Չեռնոբիլ» պատմական դրաման է: Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավատալին», «Մատրյոշկայի կյանքերը» սերիալները, «Սա ժամանակ է Ալան Փաթրիջի հետ» կատակերգական թոք-շոուն եւ «Աղետը», ինչպես նաեւ «Էյֆորիա» սերիալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել