Առյուծներ

Իհարկե, այս ցանկն առանց Առյուծների պատկերացնել հնարավոր չէ։ Հաճախ հեղինակությունը նրանց համար ամենակարևորն է։ Ի ծնե առաջնորդները երբեք չեն կասկածի իրենց անկրկնելիության վրա և երբեք անթույլատրելի ակտիվություն չեն ցուցաբերի։ Որպես կանոն, նրանց մոտ շատ լավ զարգացած է սեփական կարևորության զգացումը․ նրանք երբեք չեն անի իրենց համար «անթույլատրելի» աշխատանքներ, չեն շփվի այն մարդկանց հետ, որոնք իրենց «շրջանակներից» չեն, և չեն անի այն, ինչը համարում են անթույլատրելի։

Ջրհոս

Անգամ, եթե այս նշանի ներկայացուցիչը լուրջ բարդություններ ունենա, միևնույն է, երբեք օգնություն չի խնդրի և չի զոհաբերի իր սկզբունքները։ Նա կնախընտրի տանջվել, սակայն երբեք օգնություն չխնդրել տհաճ մարդկանցից։

Խեցգետին

Զարմանալի է, բայց լուռ, անհաջողակ և թույլ Խեցգետինը նույնպես շատ հպարտ է։ Նա շատ հազվադեպ է օգնություն խնդրում, չի ներում և գերադասում է իր ուժերով լուծել բոլոր խնդիրները։ Անգամ եթե դրա համար շատ փորձությունների միջով պետք է անցնի։

Կարիճներ

Չնայած, որ այս նշանի ներկայացուցիչները հաճախ չեն ընդունում, որ գոռոզ են, այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, նրանք այդպիսին են և բավականին հաճախ են դրսևորում այն։ Բավական է միայն կասկածի տակ դնել նրանց բարի համբավը կամ կասկածել նրանց կարողությունների վրա և դա կդառնա ցասումը դրևորելու պատճառ։

Աղեղնավոր

Հաճախ նա ունենում է կայուն դիրք և սկզբունքներ, որոնց հակառակ շատ հազվադեպ է գնում։ Իհարկե, նրանք այդքան էլ ինքնասիրահարված չեն, ինչպես Առյուծները, սակայն նրանք էլ կարող են ըմբոստանալ, եթե իրավիճակը նրանց ստիպի իրենց խղճին հակառակ գնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել