Armdaily.am-ը գրում է.
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Թամար Ավետիսյանը դատի է տվել Արմավիրի քաղաքապետին։ Պատճառը իրեն աշխատանքից ազատելու կարգադրությունն է, որը հայցվորը ապօրինի է համարում։ Նա պահանջում է, որպեսզի դատարանը անվավեր ճանաչի քաղաքապետի կարգադրությունը, վերականգնի իրեն աշխատանքում, ինչպես նաեւ բռնագանձի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը։ Ըստ վերջինիս՝ Արմավիրի քաղաքապետն առանց որևէ հիմքի, ակնհայտ սուբյեկտիվ ուղղորդվածությամբ իրեն ազատել է աշխատանքից՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմնարար նորմերը։ Թամար Ավետիսյանը պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել մինչև վերջ՝ արդարությունը վերականգնելու համար։
Նշենք, որ իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Խուդաթյանը գրել էր, որ Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Այս թեմայի հետ կապված քաղաքապետն ու տնօրենը վեճ էին ունեցել։